
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:
Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր հմայիչ կերպարը։ Համարձակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում կրում է կարմիր զգեստ, որը խորը դեկոլտեով է եւ ոտքերի հատվածում կրկին լայն բացվածք ունի։ Այն թույլատրել է նկատել երգչուհու անթերի կառուցվածքը։ Լուսանկարին կից Լիլուն նշել է լուսանկարչի անունը՝ @agassi_photo_graphics։