2008թ. մայիսի 18-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը և Բուենոս-Այրես քաղաքի կառավարության ղեկավար Էնրիկե Օլիվերան ստորագրել են համաձայնագիր Երևանի և Բուենոս-Այրեսի միջև բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրված համաձայնագրով քաղաքները պաշտոնապես հռչակվեցին քույր-քաղաքներ:
Երևանը դառնում է 2800 տարեկան։ Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Sputnik Արմենիան լուսանկարների միջոցով ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաքի քույր քաղաքների ցանկը։
Երևանն ունի 24 քույր քաղաք: Համագործակցության առաջին արձանագրությունը կնքվել է Կարարայի (Իտալիա) հետ 1973թ. սեպտեմբերի 12-ին:
Քույր քաղաքներ հռչակելու վերջին համաձայնագիրը ստորագրվել է 2015թ.հոկտեմբերի 9-ին` ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հետ:
Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ:
1973թ. սեպտեմբերի 12-ին Երևանի և Կարարայի միջև կնքվել են արձանագրություններ համագործակցության սկզբունքների վերաբերյալ։
Երևանի և Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուի միջև համագործակցությունն սկսվել է 1981 թվականից` համապատասխան հուշագրով:
Երևանի և Քեմբրիջի միջև 1987թ. հոկտեմբերի 5-ին կնքվել է բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր:
Երևանի և Մարսելի միջև համագործակցության առաջին համաձայնագիրը կնքվել է 1992թ. հունիսի 25-ին, այնուհետև 1994թ. հունվարի 21-ին Մարսելում թարմացվել է:
Երևանի և Ստավրոպոլի միջև 1994թ. հոկտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր` «ՀՀ Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի և ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին»:
Երևանի քաղխորհրդի և Սպահանի քաղաքապետարանի միջև 1995թ. մայիսի 5-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am