Դուք կարող եք անվճար կթություն ստանալ «Call me by your name» ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի մոտ. vnews.am
Advertisement 1000 x 90

Դուք կարող եք անվճար կթություն ստանալ «Call me by your name» ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի մոտ. vnews.am

Ուրախալի լուր բոլոր նրանց համար, որոնք իրենց կյանքն առանց կինեմատոգրաֆի չեն պատկերացնում, և բոլոր նրանց համար, որոնք երկրպագում են մեր ժամանակների լավագույն իտալացի ռեժիսորներից մեկին՝ էսթետ Լուկա Գուադանյինոյին:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իտալիայի խոշարագույն քաղաքներից մեկում՝ Միլանում կանցկացվեն երիտասարդ կինոռեժիսորների, կինոգետների համար նախատեսված «Armani/Laboratorio» -ի կողմից կազմակերպված անվճար դասընթացների երկրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել բոլոր երիտասարդ ռեժիսորները, պրոդյուսերները, օպերատորները: Դասերը վարելու է «Call me by your name», «Io sono l’amore», «A Bigger Splash» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն և մի շարք այլ պրոֆեսիոնալներ:

Դասերը նպատակ ունեն զարգացնելու երիտասարդ ռեժիսորների, կինոգետների տեսական և գործնական գիտելիքները, բացելու միջազգային կինեմատոգրաֆի գաղտնիքները և ընդլայնելու երիտասարդ տաղանդների երևակայությունը: Դասընթացների վերջում ուսանողները կարճամետրաժ ֆիլմ կնկարահեն և կհանձնեն Լուկայի և մյուսների դատին:

Դասերը լինելու են անգլերենով, իսկ դիմելու համար կարող եք գրանցվել այստեղ: 

Շտապե՛ք:

vnews.am