Առյուծներն ընդունակ են կյանքը դասավորել սեփական կանոններով: Շփվող են, ստեղծագործող, կարողանում են հեռուն գնացող ծրագրեր կազմել, որոնք հնարավորություն են տալիս հասնել նպատակներին: Կենդանակերպի այս նշաններն ամբիցիոզ են, սիրում են շքեղություն, հարմարավետություն: Հիմնականում խելացի են, չեն վախենում դժվարություններից, բայց երբեմն կամակոր, հպարտ և ամբարտավան են դառնում:
Պատահական չէ, որ մոլորակներն արևի շուրջ են պտտվում: Ապրելու համար Առյուծներին ջերմություն, լույս է անհրաժեշտ: Նրանք, ովքեր կարողացել են ջերմ հարաբերություններ կառուցել Առյուծի հետ, վարակվում են նրա ուրախությամբ:
Առյուծներն ընկեր են ամբողջ կյանքի համար: Կարելի է անվերապահորեն վստահել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Նվիրված են, հասկանում են ամեն ինչ, բայց կարողանում են ներել:
… Կամ թշնամի ամբողջ կյանքում: Առյուծները հրաշալի հիշողություն ունեն: Եթե ընկերը կամ մտերիմը դավաճանում է Առյուծին և ներողություն չի խնդրում, նրա վստահությանը կրկին արժանանալու համար դեռ երկար ժամանակ ստիպված կլինի պայքարել:
Կարողանում են նվիրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առատաձեռն են, ընկերասեր, այդ պատճառով կարողանում են իդեալական նվեր ընտրել՝ չխնայելով ոչ ուժ, ոչ ժամանակ: Ընդ որում, Առյուծները ձեզնից շնորհակալություն չեն սպասում:
Սիրում են նաև նվերներ ստանալ: Առյուծի համար նվեր ընտրելիս երկար մտածեք: Իհարկե, նրա համար հաճելի է ուշադրության ցանկացած նշան, բայց նա նախընտրում է թանկ, շքեղ նվերներ:
Առյուծի հետ միշտ ուրախ է: Եթե ձեր կյանքում չեն բավականացնում ուրախությունը, զվարճանքը, ձեզ Առյուծ ընկեր է հարկավոր:
Միայն թե նրա հետ կապված ծրագրեր մի կազմեք: Հույս մի դրեք Առյուծի պունկտուալության վրա:
Ընդհանրապես Առյուծներն իրենց լավ են զգում տանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են տանը մնալ, ֆիլմեր դիտել:
Ի ծնե աստղ են: Միք Ջագեր, Իվ Սեն Լորեն, Մադոննա, Առնոլդ Շվարցենեգեր, Բարաք Օբամա, Էնդի Ուորհոլ, Նիլ Արմսթրոնգ, Ուիթնի Հյուսթոն, Դե Նիրո, Ջենիֆեր Լոուրենս, Կոկո Շանել, Նապոլեոն… բավարա՞ր է:
Հոգատար են: Առյուծները ցանկանում են միշտ վստահ լինել, որ ընտանիքի անդամներն անվտանգ են, բավարարված: Մի փորձեք նեղացնել նրանց մտերիմներին:
Կարողանում են գլուխ բերել ամեն բան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են կարգուկանոն հաստատել ինչպես՝ տանը, այնպես էլ՝ կյանքի տարբեր իրավիճակներում:
Իդեալական զուգընկեր են: Առատաձեռն, կրքոտ, սիրող… Առյուծներն ինքնավստահ են, հոգատար: Ու թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնասիրահարվածությունը երբեմն կարող է չափազանց թվալ, երբեք չեք կարող մոռանալ նրան:
Նրանց կարելի է վստահել: Միշտ և ամեն ինչում: Երբ Առյուծը վստահում է ձեզ, նա ձեզանից նույնն է սպասում: Եվ անգամ չփորձեք դավաճանել նրան. նա հրաշալի հիշողություն ունի:
Առյուծի թերությունները նրան հաջողակ են դարձնում: Ինքնավստահությունն ու իմաստնությունը հեշտությամբ կարող են սնափառության, հպարտության վերածվել, ինչն Առյուծներին հաճախ հնարավորություն է տալիս հաջողության հասնել կարիերայում: Բայց սրտի խորքում Առյուծները, որպես կանոն, բարի են մնում:
Նյութը yaamiliarder.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը