Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է

Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Չինաստանում տեղի կունենա աշխարհի ամենաերկար կամուրջի բացման արարողությունը: Կամուրջը միավորելու է Հոնգկոնգը, Չժուխայը և Մակաոն: Շատերը չգիտեն, որ կամուրջի շինարարական աշխատանքները սկսվել են 2009 թ. և ավարտվել է միայն 2017 թ. ամռանը, բայց դրա հանդիսավոր բացումն անընդհատ հետաձգվում էր: Կամուրջի երկարությունը 55 կիլոմետր է, և շինարարները վկայում են, որ այն կարող է դիմանալ 8 մագնիտուդով երկրաշարժի, ծառայել ավելի քան 120 տարի և կրճատել Հոնգկոնգի և Չժուխայի մինչև հեռավորությունը՝ 3 ժամից 30 րոպե:

Հոնգկոնգցիները, սակայն, վախենում են, որ կամուրջի հետևանքով զբոսաշրջիկների մեծ խմբեր մայրցամաքից կգան Հոնգկոնգ, որ ոչ բոլոր մեքենաներին կթույլատրվի ազատ այս ու այն կողմ անել կամուրջով: Բացի այդ շատ մարդկանց մտահոգում է այն, որ երկիրը կարիքի մեջ է, իսկ կառավարությունն այդքան շատ գումար է քամուն տվել: Հիշեցնենք, որ կամուրջի շինարարության աշխատանքների վրա ծախսվել է 20 միլիարդ դոլար: Բացի այդ մի շարք բնապահպանների կարծիքով կամուրջը մեծ հարված է գետի դելֆինների համար, որոնց գոյությունը շինարարության պատճառով ավելի մեծ հարցականի տակ է:

vnews.am