Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում անդրադարձել է տարիների գործընկերոջը` Ավետ Բարսեղյանին.
«Լավ գործընկերն ամուր ձեռքով քեզ միշտ պահում է, իր վրա է վերցնում աշխատանքի ծանրության բեռն ու թողնում քեզ միայն հաճույքն ու վայելքը… Ավետ ջան, էս տարիների ընթացքին շատ լավ հանդիսավար-կոլեգաների հետ ծանոթացա, աշխատեցի ու ընկերացա, բայց Քեզ պես ընկեր, հանդիսավար, որը զգում է ինձ առանց խոսքի կամ բռնում միտքս կես բառից, մարդ, որի կողքին իսկապես զգում ես, որ կին ես, (ոչ թե «պատեր ջարդող» կերպար), պրոֆեսիոնալ մարդ, ում հետ վարելիս կարող ես հանգիստ թուլանալ, որովհետև կողքիդ ամուր կանգնած է… քիչ է լինում։ Միշտ ջենթլմեն, կնամեծար, սիրառատ ու պոետիկ… իմ եղբայր, Ավետ Բարսեղյան ջան:
Երևանի տոնն ի սրտե շնորհավորելիս ուզում էի քեզ շնորհավորել՝ ի թիվս այլ մարդկանց, շնորհավորել քեզ անսահման սիրուդ՝ Երևանի 2800 ամյակի առթիվ ու ասել շնորհակալություն, որովհետև այդ օրերին հնչած երգերի մեծ մասի հեղինակը դու էիր… իսկ այդ երգերը վաղուց մեր մի մասնիկն են դարձել, մեր սրտի ու Երևանի երգերն են։
Ինչքան սիրուն ես տեսնում ու պատկերում երգերում մեր Քաղաքը…
Ես վստահ եմ, որ հայրդ կհպարտանար քեզնով… Ավետ ջան, գրիչդ անսպառ թող սեր գրի, սեր տարածի ու էդ սիրուց թող քո Սիրուն ընտանիքին՝ Անիին ու Լուսեին, մայրիկիդ ու քեզ էլ բաժին հասնի…
Հ.Գ. Այսօր սիրառատ օր է, բոլոր իմ հարազատ մարդկանց շնորհակալությունս հսյտնելու ու սիրո խոսքն ասելու օր… Ամենամեծ շնորհակալությունն ունկնդրին, որ լսելով կյանք են տալիս ամեն մի խոսքին ու հնչյունին… Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է»: