Չինաստանի Չանշա քաղաքում հետաքրքիր դեպք է գրանցվել. կինը, որը գրեթե մեկ շաբաթ սմարթֆոնը ձեռքից բաց չի թողել, չի կարողացել մատները ծալել:
Կինն արձակուրդում էր, որի ժամանակ օրեր շարունակ անընդհատ սմարթֆոնը ձեռքին է եղել, այն մի կողմ է դրել միայն գիշերը: Որոշ ժամանակ անց նրա մոտ սկսել է ցավել աջ ձեռքի դաստակը, և մատները դադարել են ենթարկվել:
Բժիշկների խոսքով՝ ձեռքերի ընդարմացման պատճառը տենոսինովիտն է՝ ջլերի սինովալ թաղանթի բորբոքում, որը օրեր շարունակ ձեռքերի կրկնվող շարժումների հետևանք է:
Բուժումից հետո հիվանդը կարող է մատները նորից ծալել, սակայն նրան զգուշացրել են պարբերաբար սմարթֆոնը մի կողմ դնելու և ձեռքերին հանգիստ տալու մասին: