Takprosto.cc կայքը գրում է, որ իդեալական մարմին ունենալու ցանկությունից դրդված՝ կանայք մոռանում են իրենց առողջության մասին: Սակայն լավ արդյունքի կարելի է հասնել նաև անվտանգ դիետաների միջոցով:
Առաջին օր
Կարելի է ուտել 1-3 ձու, իսկ մրգեր ու բանջարեղեն՝ անսահմանափակ:
Երկրորդ օր
1 լիտր կեֆիր և 500 գրամ կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ թթվասերով:
Երրորդ օր
Մրգերն ու հում բանջարեղենն անսահմանափակ քանակով, 1 լիտր կեֆիր կամ 1 լիտր մրգային հյութ:
Չորրորդ օր
500 գրամ հավի ֆիլե կամ ձուկ, 1 լիտր կեֆիր:
Հինգերորդ օր
Մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:
Վեցերորդ օր
400-500 գրամ կաթնաշոռ՝ ցածր յուղայնությամբ թթվասերով և 1 լիտր կեֆիր:
Յոթերորդ օր
Մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:
Ութերորդ օր
300 գրամ հավ, 1 ձու, բանջարեղենով աղցան անսահմանափակ քանակով:
Իններորդ օր
Մրգեր անսահմանափակ քանակով, 150 գ տավարի միս, լոլիկով և վարունգով աղցան անսահմանափակ քանակով:
Տասներորդ օր
150 գրամ սունկ, 2 փոքր կտոր հաց, լոլիկով և վարունգով աղցան ցանկացած քանակով, կես լիտր կեֆիր:
Տասնմեկերորդ օր:
2 ձու, 150 գրամ տավարի միս, 4 փոքր կտոր հաց, բանջարեղենային աղցան, կես լիտր կեֆիր:
Տասներկուերորդ օր
1 լիտր կեֆիր, մրգեր և բանջարեղեն անսահմանափակ քանակով:
Տասներեքերորդ օր
300 գրամ հավ, բանջարեղենային աղցան անսահմանափակ քանակով, 2 ձու:
Տասնչորսերորդ օր
4 խաշած կարտոֆիլ, մրգեր անսահմանափակ քանակով, 1 լիտր կեֆիր: