«Ի՞նչ անենք, ասենք` Անին, Գանձակը, Ջավախքը, Վանն ու Մուշը հայկական չե՞ն». Նանոր Սեֆիլյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ անենք, ասենք` Անին, Գանձակը, Ջավախքը, Վանն ու Մուշը հայկական չե՞ն». Նանոր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շարունակելով մեր պապենական հողերի թեման, հիմա ասենք թէ Անի քաղաքի տարածքը գտնվում է այսօրվա Թուրքիոյ մեջ և մի հայ չկա այնտեց բնակվող. ի՞նչ անենք՝ ասենք Անին հայկակա՞ն չէ, կամ Գանձակը, Ջավախքը, Վանն ու Մուշը հայկական չե՞ն: Ծնողներս՝ ծնվելով Սփյուռքում, հավատացել են, որ մի օր կվերադարձնենք մեր պատմական հողերը: Մեզ էլ դաստիարակել են այդ շունչով: Այլապես, երևի, մենք Հայաստան չէինք գար 90-ականներին, երբ Սովետի լծից ազատվեց Հայաստանը: Ես շարունակելու եմ հավատալ դրան և այդ շնչով դաստիարակել իմ երեխաներին: Դա իմ նվազագույն պարտքն է իմ պապերի նկատմամբ, բայց դա դուք դժվար էլ հասկանաք …»: