Հասուն տարիքում առավել գիտակցված ընտրություն ես անում. այս համոզմանն է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, որն արդեն երկու տարի է՝ ամուսնացած է նկարիչ Կարեն Արայանի հետ: Հոկտեմբերի 24-ին զույգն ամուսնության 2-ամյակի առթիվ խնջույք էր կազմակերպել, որի լուսանկարներն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Ալինան պատմել է տոնական օրվա անակնկալների, ամուսնական կյանքի, ներդաշնակ հարաբերություններ ունենալու և մասնագիտական գործունեության ներկայիս փուլի մասին:
Համատեղ կյանքի 2 տարին խնջույքով տոնելն Ալինայի ու Կարենի միասնական որոշումն է եղել: Դերասանուհու խոսքով` տոնական տորթի և ձևավորման հետ կապված բոլոր հարցերով ինքն է զբաղվել մտերիմ ընկերուհու օգնությամբ:
Ալինան ասաց, որ կյանքի երջանիկ օրվա առթիվ միմյանց նվերներ անելու ավանդույթ ունեն, սակայն չբացահայտեց, թե այս տարի ամուսինն ինչ է իրեն նվիրել: Միայն փաստեց, որ միշտ ցանկալի նվերներ է ստանում սիրելիից։ Ինքը դեռ չի հասցրել նվեր մատուցել ամուսնուն, բայց խոստանում է, անպայման, անակնկալ մատուցել: