Արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչների համար դժվար է ամուր ու տևական հարաբերություններ հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, քանի որ կյանքի սրընթաց ռիթմը, խնջույքների ու տարատեսակ միջոցառումների առատությունն ու երկրպագուների ուշադրությունը խանգարում են ինչ-որ մեկի վրա կենտրոնանալու, նրան հավատարիմ մնալու հարցում:
Օրինակ՝ Հոլիվուդում ամուսնալուծություններ շատ են տեղի ունենում, քանի որ դերասանները համատեղ նկարահանումների ժամանակ հաճախ սիրահարվում են նոր խաղընկերներին, գրում է adme.ru-ն:
Այնուհանդերձ՝ Հոլիվուդում դեռևս կան զույգեր, որոնք անցնելով ժամանակի, փառքի ու գայթակղության փորձություններով, կարողացել են պահպանել իրենց ընտանիքը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացված են այն աստղերը, որոնք իրենց կյանքի սերը գտել են երիտասարդ տարիքում ու պահպանել այն.
Բոնո, Էլիսոն Հյուսոն
Հանդիպման ժամանակ Բոնոն 15 տարեկան էր, իսկ ապագա կինը՝ 14: Յոթ տարի անց նրանք ամուսնացել են:
Ջոն Տրավոլտա, Քելի Փրեստոն
Զույգն ամուսնացել է 1991թ.:
Քրիստոֆեր Ուոքեն, Ջորջան Թոն
Զույգն ամուսնացել է 1969թ.: Նրանք երեխաներ չունեն, քանի որ Ուոքենը չէր ցանկանում երեխաների պատճառով երկրորդ պլան մղել իր կինոկարիերան:
Դենզել Վաշինգթոն, Պաուլետա Փիրսոն
Զույգը ծանոթացել է 1977թ., ապա 6 տարի անց ամուսնացել: Ժամանակին նրանք ամուսնալուծության շեմին էին Վաշինգթոնի դավաճանության պատճառով, սակայն հիմա ամեն ինչ հարթվել է: Զույգն ունի չորս երեխա:
Սնուփ Դոգ, Շանտե Թեյլոր
1997թ. ռեփերն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու հետ: Այդ ժամանակ նրանց որդին արդեն երեք տարեկան էր: 2004թ. Սնուփ Դոգը դիմել է դատարան, որպեսզի ամուսնալուծվի, սակայն ավելի ուշ նրանք հաշտվել են:
Մեթյու Մաքքոնախի, Կամիլա Ալվես
Զույգը ծանոթացել է 2006թ.: Նրանք ամուսնացել են 2012թ. և ունեն երեք երեխա:
Քըրք Դուգլաս, Էն Բայդենս
Հոլիվուդյան լեգենդն ու պրոդյուսերն ամուսնացել են 1954թ.: Նրանք ունեն երկու երեխա ու միասին են արդեն 64 տարի: