Վարդան Պետրոսյանն ասում է… vnews.am
Advertisement 1000 x 90

Վարդան Պետրոսյանն ասում է… vnews.am

թե դուք ձեզ դուր չեք գալիս, հայելուն մի՛ հայհոյեք:

Ողբերգությունը բարձր է փորձաքննության պրոցեսից…

Ով ուզում է հաշտվել, փնտրում է առիթ: Ով չի ուզում հաշտվել, փնտրում է պատճառ:

Այսօր մենք հաղթող երիտասարդություն ունենք:

Ո՞րն է ճիշտ՝ ընտրել այն կնոջը, որը ճաշ եփել գիտի, բայց չի եփում, թե՞ նրան, որ եփել չգիտի, բայց եփում է:

Մարդը սայթաքում է:

Ես ունեմ խղճի գրախոսություն և ես շատ ավելի խիստ եմ ինքս իմ նկատմամբ, քան մյուսները:

Երբ փախչում ես դժբախտությունից, ապա փախչում ես ինքդ քեզանից:

Հիմա մարդիկ ձերբազատվել են վախից, իրենք իրենց վախերն են հաղթահարել, դարձել են ուրիշ մարդ, ճիշտ մարդ:

Մշակույթ, կրթություն, արդարադատություն, որևէ համակարգ չկա, որ պղծված չլինի: Բակտերիաներն ամեն ինչ քայքայել են: Բայց եթե գնանք վրեժխնդրության ճանապարհով, երկիրը չի վերականգնվի: Պիտի ամեն ինչ տանել օրինականության դաշտ:

Ես ունեմ որոշ օրենքներ, որոնք երբեք չեմ անցնի:

Հայ ժողովուրդը զրկված է բոլոր իրավունքներից, վերջին կտոր հացն էլ խլում են նրանից: Հայերը բոլոր իրավունքներից զրկված, անցյալը մոռացող ազգ են:

Չերչիլից հետո ամենասրամիտ քաղաքական գործիչը Գալուստ Սահակյանն է: Նրա կատակներից կարելի է ներկայացում բեմադրել:

Մեր սերունդն արեց այն, ինչ կարող էր՝ լավ, թե վատ: Հիմա ժամանակն է ղեկը տալ մեր երիտասարդներին: Մեր երիտասարդները յուրահատուկ կերպով են մտածում և նրանց լուծումներն ուրիշ են:

Ես անընդհատ փորձում եմ ուրիշի վերքին դարման լինել:

Հայ մարդուն չի սազում վայրենությունը: Դա մերը չէ:

Բեմում ասում եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ և ինչ զգում եմ, որ պիտի ասեմ: 

Թավշյա հեղափոխությունը երիտասարդության ստեղծագործությունն է:

Առաջին շփումն արվեստի հետ իմ նկարչության միջոցով է եղել:

Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ: Երջանիկ եմ, որ հայ եմ, որ Երևանում եմ ծնվել:

Չեմ կարծում, որ ամեն ինչ կարող է լինել ավելի լավ, քան կա:

vnews.am