Հետազոտությունը պարզել է՝ որտեղ են ռուսաստանաբնակ միլիոնատերերը պահում իրենց միլիոնները
Advertisement 1000 x 90

Հետազոտությունը պարզել է՝ որտեղ են ռուսաստանաբնակ միլիոնատերերը պահում իրենց միլիոնները

Ռուսաստանաբնակ միլիոնատերերը ռուսական բանկերում պահում են իրենց խնայողությունների միայն մեկ երրորդը: Այդ մասին են վկայում Frank RG ընկերության անցկացրած «Private Banking-ը Ռուսաստանում-2018» հետազոտության արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ընկերության փորձագետները վերլուծել են իրենց բանկային հաշիվներին առնվազն 1 մլն դոլար ունեցող (հաշվի չի առնվել անշարժ գույքն ու բիզնեսի շրջանառությունը) մոտ 30.000 ռուսաստանցու ֆինանսական ակտիվները:

Հետազոտությունն անցկացվել է ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 11 ռուսական բանկի ու նրանց private banking ստորաբաժանումների տվյալների հիման վրա, որոնք մասնագիտացած են ունևոր հաճախորդներին ծառայությունների տրամադրման գծով:

Ռուսաստանցիների այդ խմբի ակտիվների ընդհանուր գումարը 455 մլրդ դոլար է, որից 315 մլրդ-ը պահվում է արտասահմանում, հետևաբար՝ Ռուսաստանում պահվում է միայն 140 մլրդ-ը:

tert.am