Forbes հանդեսը կազմել է լավագույն սարսափ-ֆիլմերի վարկանիշը, որոնք վարձույթում հայտվել են 2018 թվականին: Առաջին տեղը բաժին է հասել ռեժիսոր Արի Ասթերի «Ռեինկառնացիա» հորրորին: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ջոն Կրասինսկու «Խաղաղ վայր» ֆիլմը:
Առաջատարների եռյակը եզրափակել է Բութս Ռայլիի «Ներեցեք անհանգստացնելու համար» կինոնկարը: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Դեւիդ Գորդոն Գրինի «Հելլոուին» ֆիլմը, իսկ հինգերորդը՝ Ալեքս Հառլենդի «Աննիգիլյացիա» կինոնկարը: Անցած շաբաթ IndieWire հրատարակությունը կազմել էր պատմության մեջ լավագույն սարսափ-ֆիլմերի ցուցակը: Վարկանիշը գլխավորել էր Սթենլի Քուբրիկի «Լուսապսակ» ժապավենը, որը նկարահանվել է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա: