Նոյեմբերի 1-ին աշխարհը նշում է Բուսակերների համաշխարհային օրը: BBC-ն հավաքել է հինգ փաստ, որոնք դուք կարող եք չիմանալ բուսակերության և նրա փիլիսոփայության մասին: Վեգանների (բուսակերների) սննդակարգում ընդհանրապես չկա կենդանական ծագման մթերք՝ ոչ հավ, ոչ ձուկ, ոչ ձու, ոչ մեղր:
Բուսակերությունը վերաբերում է ոչ միայն կերակրին, այլ ընդհանրապես այն ամենին, ինչն սպառում է մարդը. քանի որ վեգանների փիլիսոփայությունը նպատակ է դնում ամբողջությամբ հրաժարվել կենդանիների օգտագործումից, նրանք նաև չեն սիրում կաշվե հագուստը, բուրդը, երբեմն նաև՝ մարգարիտը: Բուսակերությունը լուրջ նվիրում է պահանջում, բայց դա, կարծես, ոչ ոքի չի վախեցնում:
Շատ երկրներում սննդակարգը լայն տարածում է ստանում, իսկ բուսական մթերքների վաճառքներն ամբողջ աշխարհում ավելացել են՝ հասնելով ռեկորդային ծավալների: Համացանցում ավելի ու ավելի նորաձև են դառնում բուսական մթերքներից բաղկացած սննդակարգերը, սոցցանցերի ժապավենները լեփ-լեցուն են վեգանական ճաշատեսակների գեղեցիկ լուսանկարներով: