
Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կդառնա Christie’s աճուրդի տանը (Լոնդոն) նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:
Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (515-775 ԱՄՆ դոլար): 1873 ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել: Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի նկարի վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին: