Մայրաքաղաքի ռեստորաններից մեկում այս ուտեստը հայ և հրեա ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ են համարում։
«Համով Հայաստան» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները կպատմեն, թե ինչպես պատրաստել «Արքա Տիգրան» ուտեստը։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ձուկ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սոխ, թարխուն, կիտրոն։ Համեմունքներից` դարչին, մեխակ, աղ, պղպեղ։
«Ուտեստն այդպես են անվանել, քանի որ այն մարմնավորում է հայ-հրեական բարեկամությունը։ Տիգրան Մեծի օրոք շատ հրեաներ էին Հայաստան եկել։ Ուտեստը նրանց պատվին են կոչել»,- թյունյանը։
Նա ընդգծեց, որ բաղադրատոմսը բավական պարզ է։ Ցանկացած օջախում այդ բաղադրիչներն առկա են։ Յուրաքանչյուրը կարող է պատրաստել այդ ուտեստը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։