Հայտնաբերվել է Կոկա-Կոլայի գաղտնի բաղադրատոմսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է Կոկա-Կոլայի գաղտնի բաղադրատոմսը

This American Life ռադիոշոուն հայտարարել է, որ գտել է Կոկա-Կոլայի բաղադրատոմսը: Ինչպես գրում է lenta.ru-ն, շոուի հեղինակները գտել են բաղադրատոմսի ձեռագրերը, որոնք հրապարակվել են 1979 թ. փետրվարի 8-ին, Atlanta Journal-Constitution պարբերականում: Նշված են բաղադրիչների ճիշտ քանակը, չափը, գաղտնի Merchandise 7X միջոցի բաղադրիչները:

Ընկերության ներկայացուցիչը անդրադարձել է այդ հրապարակմանը, նշելով, որ ըմպելիքի բաղադրատոմսը ամենևին էլ գաղտնիք չէ, բայց չի անդրադարձել Merchandise 7X-ին:

Կոկա-Կոլայի ճշգրիտ բանաձևը կոմերցիոն գաղտնիք է, չի ներկայացվում շշի վրա: Բանաձևի կրկնօրինակը պահպանվում է ԱՄՆ Ատլանտա քաղաքում գտնվող SunTrust Bank-ի գլխավոր պահոցում: Նրա նախորդը՝ Trust Company-ին, Coca-Cola Company ընկերության ապահովագրությամբ է զբաղվել հեռավոր 1919 թ: 2009-ին, դատական վեճի ժամանակ, թուրքական կառավարության և Սուրբ Նիկողայոսի Հիմնադրամի պնդմամբ, հայտնվել է տեղեկություն, որ սննդային հավելումների մեջ մտնում է նաև (E120) կոդով ԿԱՐՄԻՆ սննդային գունավորիչը, որը Dactylopius coccus (կաշենիլային որդ) միջատներից ստացված էքստրակտ է: Լուրը մեծ աղմուկ է բարձրացրել, որի պատճառը դավանաբանական է, քանի որ, օրինակ՝ հուդայականությունը, արգելում է սննդի մեջ միջատների օգտագործումը:

Ավելի ուշ ընկերության պաշտոնական կայքը հերքել է (E120) առկայությունը ըմպելիքի մեջ:

Վերջում նշենք, որ Dactylopius coccus-ը մեզ՝ հայերիս, շատ հայտնի Որդան կարմիրն է: Այն ապրում է Արարատյան դաշտում, Մեքսիկայում և ԱՄՆ հարավ-արևմուտքում:

svpressa.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը