Լավ կլիներ, եթե բոլոր ամուսինները կարդային այս խորհուրդները:
Գաղտնիք չէ, որ կանայք և տղամարդիկ իրերին յուրովի են ընկալում աշխարհը, և բնական է, որ մի կողմի համար ինչ որ մի բան չափազանց կարևոր է, մյուս կողմի համար՝ հիմարություն: Կանայք ամեն բան սիրում են դրամայի վերածել, տղամարդիկ էլ բողոքում են, որ կանայք իրենց սառը մարդ են համարում: Բնականաբար, ճշմարտությունը հավասարապես հեռու է այդ կարծիքներից: Պետք է կարողանալ ընդհանուր հայտարարի գալ:
Օրինակ՝ սաուդյան շեյխ Աիդ ալ-Քարնին գտնում է, որ կնոջ հետ ցանկացած խնդիր կարելի է լուծել 5 րոպեում։
Ալ-Քարնին սաուդյան քարոզիչ է, գրող, «Մի տխրիր» բեսթսելերի հեղինակը, որը թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով. իմաստուն մարդ է, որից շատ բան կարող ենք սովորել։
Եվ այսպես, ո՞րն է վեճերից խուսափելու նրա մեթոդը։ «Միայն Էյնշտեյնն ու Նյուտոնը չեն, որ կարող են մեծագույն հայտնագործություններ անել։ Արևելքն էլ է ինչ որ բանի ընդունակ։ Ահա և ես մի մեթոդ եմ հայտնաբերել՝ «Հրաշագործ միջոց՝ ընտանեկան կյանքի համար» անվանումով»,- ասում է նա։
«Եթե կնոջ հետ վեճ է ծագում, աշխատեք չպատասխանել նրան։ Մի ասեք՝ ձա՛յնդ կտրիր, սխա՛լ ես»։
Կինը պետք է խոսի, դատարկվի. տվեք այդ հնարավորությունը։ Միայն թե մի նայիր հեռախոսի կամ համակարգչի էկրանին, երբ նա խոսում է։ Ընկրկիր նրա առաջ. կախիր գլուխդ և խոնարհաբար նստիր։ Ոչ մի դեպքում մի պատասխանիր նրան, նույնիսկ, եթե հազար անգամ ավելի ճիշտ ես։ Ասա՝ իհարկե, դու ճիշտ ես։ Ես զղջում եմ Աստծո առաջ։ Խոստանում եմ քեզ, որ դա այլևս չի կրկնվի։ Հանուն Աստծո՝ ներիր ինձ։ Ես սխալ եմ գործել։ Խոստանում եմ, որ այլևս այդպես չեմ վարվի»։
Կինը զգացմունքային է… ավելի բարեգութ է։ Կինը հոգ է տանում հարազատ հիվանդների համար, երբ ինքն էլ հիվանդ է։ Կինը կրում է երեխային, կերակրում է նրան: Նա հոգևոր ջերմություն է պարգևում ամուսնուն, հոգ է տանում»։
Իրոք, երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, և նման մեթոդը կարող է ընտանեկան երջանկության գրավական դառնալ։ Ամուսնուց լսելով նման բառեր՝ ցանկացած կին մետաքսի պես կփափկի։
Ուշադիր եղեք կանանց հանդեպ, բոլոր հարցերը կարելի է հարթել:
bomba.co
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը