Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը նոյեմբերի 6-ին անվանական աստղի է արժանացել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում, որը նշանավորել է նրա 50-ամյակը շոու-բիզնեսում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

«Դա մեծ պատիվ է ինձ համար, բայց դրանից ես ավելի երիտասարդան չեմ դառնում: Ես ցանկանում եմ դա վայելել ընտանիքիս հետ»,-հայտարարել է 74-ամյա արտիստը: Այս աստղը 2648-րդն է դարձել հոլիվուդյան Փառքի ծառուղում և գտնվում է Դուգլասի հոր՝ 101-ամյա հոլիվուդյան դերասան Քիրք Դուգլասի աստղից ոչ հեռու, որը ներկա է գտնվել հուշանշանի բացման արարողությանը: Մայքլ Դուգլասին աջակցելու էին եկել նաև նրա կինը՝ Քեթրին Զետա-Ջոնսը, և «Չինական սինդրոմ» (1979 թ.) ֆիլմի նկարահանման հարթակում նրա գործընկերը՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդան: Մայքլ Դուգլասը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու-Բրանսուիքում (Նյու Ջերսիի նահանգ)՝ ամերիկացի դերասան Քիրք Դուգլասի ընտանիքում: