Վայրէջքի է պատրաստվում դեսանտային եկեղեցի՝ դեսանտ-բատյուշկաների ղեկավարությամբ
Advertisement 1000 x 90

Վայրէջքի է պատրաստվում դեսանտային եկեղեցի՝ դեսանտ-բատյուշկաների ղեկավարությամբ

ՌԴ Դեսանտային զորքերի հոգևորականները մարտի կեսերին Ռյազանում կայանալիք հավաքի ժամանակ կսովորեն ավիադեսանտային ուղղափառ եկեղեցու կիրառման հմտություններին: Երեքշաբթի օրը РИА Новости-ին այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ Դեսանտային զորքերի ներկայացուցիչ մայոր Իրինա Կրուգլովան:

Նախկինում դեսանտայինների հոգևոր առաջնորդ Միխայիլ Վասիլևը РИА Новости-ին հայտնել էր, որ կա անհրաժեշտություն ունենալ դեսանտային տաճար՝ եկեղեցական խորհուրդները կատարելու համար և անհրաժեշտ մեծ թվով եկեղեցական գույքը տեղ հասցնելու նպատակով: Ըստ Դեսանտային զորքերի ղեկավարության, առայժմ սա աշխարհի միակ ավիադեսանտային ուղղափառ ռազմական տաճարն է:

«Հավաքի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն բազմագմբեթ պարաշյուտային համակարգերը, սկզբունքային աղյուսակները»,- հարցազրույցի ժամանակ ասել է Կրուգլովան: Ըստ նրա, հավաքներին «դեսանտ-բատյուշկաները» կսովորեն օգտվել մարդ տեղափոխող պարաշյուտներից, կսովորեն թռչել պարաշյուտով: Կրուգլովան նաև ասաց, որ մարտի 12-17-ը Ռյազանի «Դյագիլևո» օդակայանում կայանալիք հավաքին կմասնակցեն 10 հոգևորական:

Աէրոմոբիլային եկեղեցին բաղկացած է երկու մասից. հատուկ վրաններից՝ չկոտրվող եկեղեցական գույքով և կենսական անհրաժեշտության կցորդից:

ria.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը