Շանհայում միջազգային ներմուծական ԷՔՍՊՕ-ում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել: Այն տեսնելու համար մարդիկ հերթ են կանգնում մի քանի ժամ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Genevant ընկերության ներկայացուցիչ Չեն Պինյույը:
Туфли, полностью покрытые бриллиантами, представили на выставке в Шанхае. Стоят они 4,3 миллиона долларов. pic.twitter.com/PS3h1eAu5S
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) November 8, 2018
«Մեր գլխավոր ցուցանմուշն այստեղ մի զույգ վարդագույն կոշիկն Է՝ 30 մլն յուանով (4,3 մլն դոլար), ինչպես դուք կարող եք տեսնել, դրանք ամբողջովին պատված են ադամանդներով»,-ժպտալով ասել Է նա: Չեն Պինյույի խոսքով՝ ընդամենը կոշիկների վրա մոտավորապես 10 հազար վարդագույն ադամանդներ են՝ տարբեր չափերի: «Դա նոր մոդել Է, դիզայնի մշակման համար պահանջվել Է շուրջ մեկ տարի, իսկ ադամանդների սեւեռակման գործընթացը տեւել Է գրեթե 360 ժամ, որովհետեւ անհրաժեշտ Է լիովին վստահ լինել այն բանում, որ յուրաքանչյուր ադամանդ հիանալի նստած Է իր տեղում»,-ասել Է նա: Կոշիկները կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները. նրանք ընդամենը պետք Է ի վիճակի լինեն վճարել դրանց դիմաց:
Ինչ վերաբերում Է կոշիկը վարձույթով վերցնելու հնարավորությանը, ապա, Չեն Պինյույի խոսքով, առայժմ այդպիսի օպցիա չի նախատեսված: Ստենդի վրա ներկայացված կոշիկը միակ զույգն Է աշխարհում, յուրաքանչյուր մոդել թողարկված Է միայն մեկ օրինակով, պատմել Է գործակալության զրուցակիցը: Բայց եթե այն ձեռք բերել ցանկացողին հարմար չգա կոշիկի չափսը, ընկերությունը կարող Է պատրաստել մեկ այլ զույգ: Սակայն այն արդեն ուրիշ կլինի քաշի, չափսի, գույնի եւ քարերի դասավորության առումով: