Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից
Advertisement 1000 x 90

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կյանքի ընթացքում շատ թշնամիների ես հանդիպում, բայց ամենաուժեղ ու դաժան թշնամին, որ կարող ես ունենալ սեփական կինդ է: ~Familiar Wife/ Ծանոթ կինը

Այն մարդիկ, որոնց սիրելի մարդը մահացել է, պետք է շարունակեն ապրել: Բան չկա, եթե ուզում ես լաց լինել, բայց չպետք է մոռանաս նաև շատ ժպտալ: Պետք է ուժեղ լինել: Դա անելը ճիշտ է, քանի որ բախտավոր ես եղել այդքան սեր ստանալ: ~ Goblin/Գոբլին

Եթե մեծանալ նշանակում է, որ սեփական երազանքներդ խամրում են, ապա ես ուղղակի չեմ մեծանա: ~ Fight For My Way/ Ճողոպրե՜նք

Ոչ բոլոր սկսված բաներն են շարունակվում: Որոշ բաներ ավարտվում են սկսվելուն պես, քանի որ սկիզբը վախեցնող է: ~ Suspicious Partner/ Կասկածելի գործընկեր 

Որքան բաձրանում ես, այդքան ավելի շատ քննադատության ես արժանանում: ~ Pinocchio/ Պինոկյո 

Ոչ ոքի կյանքն այս աշխարհում հեշտ չէ: Գուցե չես նկատում, բայց բոլորն էլ դժվար կյանքով են ապրում: ~Moon Lovers: Scarlet Heart Ryeo/ Լուսնի սիրահարները.Կորյոյի ալ կարմիր սրտերը 

Եթե ներողություն խնդրելը լուծեր բոլոր հարցերը, ապա գոյություն չէին ունենա ո՛չ օրենքները, ո՛չ ոստիկանները: ~ Boys Over Flowers/ Տղաները՝ ծաղիկներից գեղեցիկ 

Ամբողջությամբ՝ vnews.am