hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի գրառումը.
«Ֆինանսների նախկին փոխնախարար, գեներալ Արթուր Աֆրիկյանը մի քանի միլիոն դոլարի գույք ունի Դուբայում։ Հեղափոխությունից մի քանի օր անց նա լքել է Հայաստանը։ Դուբայում նրա տները գտնվում են այնպիսի համալիրներում, որոնք ուղղակի աչք են ծակում իրենց շքեղությամբ: Դրանցից առաջինը աշխարհի ամենաբարձր կառույցն է՝ «Burj Khalifa» աշտարակը, որը ներառում է հյուրանոց, ռեստորաններ, բնակելի և գրասենյակային տարածքներ, դիտման հարթակներ և այլն: 163 հարկ ունեցող աշտարակի 19-108-րդ հարկերում բնակելի տարածքներ են: Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ Ա. Աֆրիկյանը 2014 թ. բնակարան է ձեռք բերել 43-րդ հարկում»: