Չեչնիայի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել Instagram-ում տեղադրված Միխայիլ Գալուստյանի հումորային հոլովակից, որում նա նմանակել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
Հոլովակում Գալուստյանը հանդես է գալիս Կադիրովի կերպարով, որը Գրոզնիում դիմավորում է հումորիստ Ալեքսանդր Ռևային և ծանոթացնում տեղի կենդանական աշխարհին: Սկզբում հումորիստը պատմում է ռնգեղջյուրների և խլուրդների մասին, որից հետո Ռևան, աքլոր տեսնելով, հարցնում է, թե ինչ թռչուն է դա:
«Ինչ ես դու ինձ ասում, մեզ մոտ Չեչնիայում աքլորներ չկան, դա հավի ամուսինն է»,- պատասխանում է Գալուստյան-Կադիրովը:
Չեչենները Գալուստյանի կատակները համարել են հիմար և ոչ ծիծաղելի: