
Երգչախմբում երգելը կարող է դառնալ ոչ միայն ժամանակը հաճելիորեն անցկացնելու միջոց, այլ նաև թեթևացնել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները։
The Daily Mail-ը նշում է, որ Այովայի համալսարանի հետազոտողները հետևել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 17 պացիենտի առողջական վիճակին, որի նպատակով թերապևտիկ երգեցողության պարապմունքներ են անցկացվել։ Գիտնականները չափել են սրտի բաբախյունի մակարդակը, զարկերակային ճնշումը և սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։
Բացի այդ, պացիենտները պատմել են, թե որքան հաճախ են զայրույթ, անհնագստություն, երջանկություն ու տխրություն զգում։
Առողջական վիճակի գնահատումը անցկացվել է պարապմունքներից մեկ ժամ առաջ, ինչպես նաև դրանիից անմիջապես հետո։ Պարզվել է, որ մեկ ժամ երգեցողությունն օգնում է նվազեցնել սրտի բաբախյունը, զարկերակային ճնշումը և կորտիզոլի մակարդակը։ Բացի այդ, բարելավվել էին նաև Պարկինսոնի հիվանդության ընդհանուր ապտանիշները։
Սրա հետ կապված գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել խմբակային կամ երգչախմբում երգելու թերապևտիկ ազդեցությանը։