Կենդանակերպի 5 նշան, ում հասկանալն ամենաբարդն է
Advertisement 1000 x 90

Կենդանակերպի 5 նշան, ում հասկանալն ամենաբարդն է

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների շարժիչ ուժն առեղծվածն է, նրանց վարքագիծը կարելի է բացատրել նաև նրանց բնավորության երկակիությամբ: Երկվորյակները հաճախ շատ քաոտիկ են, մի մտքից անցում են կատարում մյուսին, շատ արագ փոխում տրամադրությունը: Նրանց համար դժվար է քայլել բոլորին համընթաց: Երկվորյակները շատ խելացի են, միշտ մտահոգվում են մարդկանց հետ որակյալ շփմամբ: Տանել չեն կարողանում ձանձրույթը, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց վարքագծի վրա: Դժվար է հասկանալ՝ ինչ է պետք սպասել նրանցից հաջորդ վայրկյանին:

Խեցգետին: Խեցգետինները հաճախ են տրամադրության անկումներ ունենում, ինչի հետևանքով բավական բարդ է հասկանալ՝ ինչու են նրանք այդքան ճնշված կամ ուրախ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի իմաստը նրանց ընտանիքն է, մտերիմները, այդ պատճառով զգացմունքային անկումների և վերելքների պատճառը կարող է հենց անձնական կյանքը լինել: Բացի այդ՝ Խեցգետինները դժվարությամբ են հաղթահարում ամենը, ինչ իրենց հետ կատարվել է անցյալում, չափից շատ են կենտրոնանում վաղ անցյալում կատարված իրադարձությունների վրա: Խեցգետնին հասկանալու բանալին պարզ է՝ ամենը, ինչ անում կամ մտածում են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, հիմնված է գզացմունքների վրա:

Կարիճ: Կարիճներին չեք կարողանում հասկանալ այն պարզ պատճառով, որ նրանք դա չեն ուզում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են փակվածության, նյարդային գրգռվածության: Նրանք հասկանում են, որ կարող են վրեժխնդիր լինել, մյուս կողմից՝ ոչ ոք ձեզ համար այնպես չի պայքարի, ինչպես դա կանեն Կարիճները: Ամենահետաքրքիրն այն է, որ Կարիճներն իրենց լավ են զգում կոնֆլիկտային իրավիճակներում: Նրանք ջանասիրությամբ պայքարում են նրա համար, ինչին հավատում են, կամ այն բանի դեմ, ինչն անարդար և սխալ են համարում:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առեղծվածային են: Նրանց շատ բարդ է հասկանալ, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ չեն արտահայտում իրենց զգացմունքները: Նրանք ինտելեկտուալ են, նորարար, ում հաճախ են էքսցենտրիկ համարում: Ջրհոսներն անկեղծ են, անհրաժեշտ չեն համարում որևէ բան բացատրել, եթե իրենց չեն հասկանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ մարդիկ հասնեն իրենց մակարդակին, ոչ թե իրենք անկում ապրեն: Նրանք նույնիսկ նյարդայնանում են, երբ ստիպված են լինում բացատրել մի բան, որն իրենց պարզունակ, ակնհայտ է թվում, բայց հասկանալի չէ մյուսներին:

Ձկներ: Շատ հեշտ է սխալ հասկանալ Ձկներին, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ճախրում են երկնքում: Նրանք միշտ որոշակի գաղափարներ են ունենում կամ ամբողջությամբ կլանված եք ստեղծագործությամբ: Զգացմունքների մասին խոսելու փոխարեն՝ Ձկները դրանք արտահայտում են արվեստի միջոցով: Կարող են կամակոր թվալ, ինչն իրականությանը չի համապատասխանում. նրանք պարզապես զայրանում են իրենց վրա: Ձկները բարի են բոլորի հանդեպ, բացառությամբ իրենց, այդ պատճառով դժվար է հասկանալ՝ ինչ է իրականում կատարվում նրանց հետ:

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը