Նոյեմբերի 10-ին մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։ Դերասանի որդին` Գևորգը, Tert.am Life-ին հայտնեց, որ հոր մահվան պատճառը սրտի կաթվածն էր։
«Ամիսներ առաջ հայրս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ստենդավորում էին արել։ Դրանից հետո իրեն լավ էր զգում։ Վիճակի վատթարացումն անսպասելի եղավ։ Նոյեմբերի 10-ի լուսաբացին` ժամը 5-ի սահմաններում է մահացել։ Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ»,- պատմեց դերասանի որդին։