
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվի դիզայնով ամուսնական մատանի է ստեղծվել։ Այն 250 հազար դոլար կարժենա՝ գրում է Life-ը։
Այվը մատանին ստեղծել է ընկերոջ՝ Apple-ի մեկ այլ դիզայներ Մարկ Նյուսոնի հետ։ Թանկարժեք իրը նախատեսված է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հիմնադրամին աջակցելու համար։ Դա նշանակում է, որ շահույթի մի մասը բարեգործական նպատակների կծառայի։
Այվը զբաղվում է ոչ միայն Apple-ի արտադրանքի դիզայնով, այլև՝ թանկարժեք իրերի և կահույքի։