19 կարատ քաշով Pink Legacy հազվագյուտ վարդագույն ադամանդը նոյեմբերի 13-ին Ժնևում Christie՚s-ի աճուրդում վաճառել են 50 մլն դոլարով: Նախնական կարգով այն գնահատել էին 30-50 մլն դոլար: Աճուրդների տան հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում էր Օփենհեյմերների ընտանիքի հավաքածուում, որը հիմնադրել է Anglo American ոսկի արդյունահանող կորպորացիան և De Beers ալմաստ արդյունահանող ընկերության կառավարիչն է:
Ուղղանկյունաձև երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենավառ վարդագույն ադամանդն Է, որը երբևիցե դրվել է Christie՚s-ի աճուրդում: Առևտրի տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար Ռախուլ Քադակիի խոսքով՝ «թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը և ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»: Ավելի վաղ Christie՚s-ի աճուրդներում վաճառքի են հանվել միայն չորս վառ վարդագույն ադամանդ՝ ավելի քան 10 կարատ քաշով: Անցյալ տարվա նոյեմբերին Հոնկոնգի աճուրդում ռեկորդային գնով՝ գրեթե 32,5 մլն դոլարով, վաճառվել է Pink Promise բացառիկ վարդագույն ադամանդը: Ժնևի աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը ցուցադրել են Հոնկոնգում, Լոնդոնում և Նյու Յորքում: