Շվեյցարական Patek Philippe լեգենդար ժամացույցը՝ հավերժական օրացույցով սերիական քրոնոգրաֆը, մոտավորապես 3,9 միլիոն շվեյցարական ֆրանկով (3,88 միլիոն դոլարով) վաճառվել Է նոյեմբերի 13-ին Ժնևում կայացած աճուրդում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Այդ մասին հաղորդվում Է Sotheby՚s աճուրդային տան կայքում: Արծաթազօծված թվացույցով՝ շագանակագույն գոտուն հագցված ոսկե ժամացույցը ցույց Է տալիս օրը, տարեթիվ-ամսաթիվը և Լուսնի փուլերը, այն ունի նաև քրոնոգրաֆ և լարվում Է ձեռքով: Ժամացույցը պատրաստվել Է 1952 թվականին, դարձերեսի ոսկե կափարիչին փորագրված Է «RC 1956 թվականի մայիսի 25», որտեղ տառեը նշանակում են առաջին տիրոջ անուն-ազգանվան սկզբնատառերը, որը մնացել Է անհայտ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, գնորդի ինքնությունը հայտնի չԷ, բայց աճուրդի հաղթող Է դարձել «պատառոտված ջինսով մի երիտասարդ ասիացի աղջիկ առևտրասրահի վերջին շարքում, որը չինարեն Է խոսել իր շարժական հեռախոսով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: