Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել Է ինքնաթիռների թռիչքը
Advertisement 1000 x 90

Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել Է ինքնաթիռների թռիչքը

Կորեայի Հանրապետությունում նոյեմբերի 15-ին անցկացվել Է ամենամյա միասնական պետական քննությունը (ՄՊՔ): Այս անգամ այն հանձնել են դպրոցների ավարտական դասարանների 595 հազար սովորողներ և 2019 թվականին բուհ ընդունվելու այլ հավակնորդներ: Քննությունը թեսթավորման ձևաչափով անցկացվել Է 8:40-ից մինչև 17:40-ը (Երևանի ժամանակով 03:40-ից մինչև 11:40-ը), ներառյալ ճաշի և հանգստի ընդմիջումները՝ հինգ փուլով. կորեական լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն լեզու, Կորեայի պատմություն և ընտրությամբ բնական կամ հասարակական գիտություններ, երկրորդ օտար լեզու և հիերոգլիֆիկա:

Ինչպես հայտնել են կրթության նախարարությունում, ամբողջ երկրում աշխատել Է ավելի քան 1100 քննական կետ: Դիմորդներին կենտրոնանալու հնարավորություն տալու համար, կառավարության որոշմամբ, կանգնեցրել են ավտոմեքենաների երթևեկությունը այն վայրից 200 մետր շառավղով, որտեղ անցկացվել են քննությունները: Պետական և մասնավոր ընկերություններն աշխատանքային օրվա սկիզբը տեղափոխել են մեկ ժամով: Ժամը 13:10-ից (Երևանի ժամանակով 08:10-ից) սկսած 25 րոպե, երբ տեղի Է ունեցել անգլերենի բանավոր քննությունը, օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը և ուղարկումը, ինչի համար փոփոխություններ են մտցրել չվացուցակում: Մինչև դեկտեմբերի 5-ը քննության յուրաքանչյուր մասնակից անհատականորեն կծանուցվի դրա արդյունքների մասին:

Հարավկորեական միասնական պետական քննությունը ամենախիստներից մեկն Է աշխարհում: Այն միասնական բլոկում Է ներառում միանգամից բոլոր առարկաները և հանձնվում Է մեկ օրում: Ստացած գնահատականը կարող Է աշակերտի համար բացել հեղինակավոր համալսարաններից մեկի դուռը, իսկ դա ուղեգիր Է դեպի ավելի ապահովված կյանք՝ ավելի հաջող կարիերայով:

Համարվում Է, որ միասնական քննության օրը որոշվում Է պատանու կամ աղջկա ապագան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: