Միլան Կունդերային կվերադարձնեն Չեխիայի քաղաքացիությունը
Advertisement 1000 x 90

Միլան Կունդերային կվերադարձնեն Չեխիայի քաղաքացիությունը

Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը՝ չեխ Միլան Կունդերան 1975 թ. լքել է Չեխոսլովակիան և հաստատվել Ֆրանսիայում, ասելով, որ այնտեղ զգում է իրեն ինչպես տանը: Հենց դրանով էլ պայմանավորված Կունդերայի գրքերը մինչև 80-ականները արգելված էին Չեխոսլովակիայում:

«Իմ ստեղծագործությունները ֆրանսիական գրականության նմուշներ են», -ասել է Կունդերան:

Ֆրանսիայում հաստատվելուց մի քանի տարի անց՝ 1979 թ. Կունդերան զրկվում է Չեխոսլովակիայի քաղաքացիությունից և երկու տարի հետո դառնում Ֆրանսիայի քաղաքացի, սակայն օրերս Չեխիայի դեսպանը հանդիպել է գրողի և նրա կնոջ հետ ու առաջարկել է վերականգնել տարիներ առաջ կորցրած քաղաքացիությունը:

«Կունդերան ամբողջ աշխարհի լեգենդն է և ես կարծում եմ, որ նա արժանի է, որ իրեն վերադարձնեն իր ծննդավայրի քաղաքացիությունը», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրեյ Բաբիշը: Ավելի ուշ Բաբիշը Կունդերային և կնոջը հրավիրել է Չեխիա, որտեղ գրողն արդեն 22 տարի չի եղել:

vnews.am