“The Lord of the Rings” մուլտֆիլմն արդեն 40 տարեկան է
Advertisement 1000 x 90

“The Lord of the Rings” մուլտֆիլմն արդեն 40 տարեկան է

40 տարի առաջ այս օրն էկրաններ բարձրացավ Ռալֆ Բաքշիի “The Lord of the Rings” մուլտֆիլմը, որը Ջ. Ռ. Ռ. Թոլքինի տրիլոգիայի առաջին էկրանավորումն էր: Բոլոր նրանք, որոնք դիտել են մուլտֆիլմը և Փիթեր Ջեքսոնի ֆիլմերը վստահորեն կնկատեն վերջիններիս նմանությունը, քանի որ Ջեքսոնը հենց Բաքշիի աշխատանքից է ոգեշնչվել և սարսափելի է պակտերացնել, որ եթե չլիներ Բաքշին, չէր լինի Ջեքսոնի թերևս լավագույն գործերից մեկը՝ “The Lord of the Rings”-ը:

Դեռ 50-ականներին Բաքշին մտածում էր այս գործի էկրանավորման մասին: Նախքան  այս Բաքշին հայտնի էր սկանդալային “Fritz the Cat” մուլտֆիլմով: Այս երգիծական ստեղծագործությունը պատմում է 60-ականների Ամերիկայի մասին:

Չշեղվելով թեմայից նշենք, որ «Մատանիների տիրակալը» մուլտֆիլմի պրոդյուսերը օսկարակիր Սոլ Զաենցն է, որի ջանքերով էլ լույս են տեսել “One Flew Over the Cuckoo’s Nest”, “Amadeus”, “The Unbearable Lightness of Being”, “The English Patient” և այլ հայտնի ֆիլմեր:
Նշենք, որ Սոլն անձամբ ծանոթ էր Թոլքինին և 70-ականներին գնեց այս գործն էկրանավորելու իրավունքը: Դժբախտաբար մուլտֆիլմը մեծ հաջողություն չգրանցեց, սակայն …

…սակայն 1978 թ. 17-ամյա Փիթեր Ջեքսոնը դիտում է մուլտֆիլմը և այն այնքան է ոգեշնչում ապագա ռեժիսորին, որ 23 տարի անց՝ 2001 թ. նա սկսում է նկարահանել գրքի առաջին ՝ “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” մասը:

vnews.am