Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում. armeniasputnik.am

Գրիգորյանի տարածքում ՀՀ ԱԱԾ-ի նկարահանած կադրերում հայտնի կինոօպերատորը ճանաչել է մի քանի մեքենա, որոնք կինոստուդիային էին պատկանում։

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի մեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։ «Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»-ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր»,- ասաց Աթոյանցը։

Նրա խոսքով` «Հայֆիլմի» անտիկվար մեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում ու մեղադրվում է Զինված ուժերի զենքի ու այլ ունեցվածքի յուրացման մեջ։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

armeniasputnik.am