Լավ տղամարդիկ արդեն չկան
Advertisement 1000 x 90

Լավ տղամարդիկ արդեն չկան

Եթե դու վերապրել ես ամուսնալուծություն կամ ծանր բաժանում երկարատև հարաբերություններից հետո, լիովին բնական է, որ ինքդ քեզ հարցնես՝ կսիրի՞ քեզ ինչ-որ մեկն էլի, և դու կսիրե՞ս արդյոք կրկին։

Սիրո ու հարաբերությունների հեռանկարի հանդեպ կասկածներ ունենալը նորմալ է, բայց եթե քո ուսերի հետևում ամուսնալուծություն կա, և դու ուզում ես նոր սեր գտնել, պետք է համոզվել, որ դու դրան ճիշտ ես մոտենում։

Չհաջողված հարաբերություններից հետո մեզնից շատերի մոտ կարող են լինել վստահության, ինքդ քեզ հավատալու հետ կապված խնդիրներ, դրա համար էլ կարևոր է դրանք հաղթահարել, որպեսզի այս անգամ հաջողակ սիրային հարաբերություններ ունենաս։

9 տարբերակ, թե ինչպես ես դու ինքդ քեզ խանգարում նոր սեր գտնել ամուսնալուծությունից հետո

  1. Դու ջնջած սահմաններ ունես քո նախկին կեսի հոտ։

Դուք ամուսնալուծված եք, բայց ձեր հարաբերությունների սահմանները շատ լղոզված են։ Դուք մասնակցում եք միմյանց կյանքին, միգուցե նաև չափազանց շատ, կամ շարունակում եք սեքսով զբաղվել։ Այդպիսի էմոցիոնալ ներգրավվածությունն ուրիշ մարդու կյանքում քեզ խանգարում է ինչ-որ նոր մեկին գտնել։

  1. Դու համաձայն ես՝ ում ասես։

Եթե դու համաձայնում ես՝ ում ասես, քանի որ վախենում ես մենակ մնալ, դու կրկին համարձակվում ես մտնել թունավոր հարաբերությունների մեջ։ Դա արդեն այն չէ, ինչ կոչվում է բախտը չբերել։ Պարզապես, փոխանակ համբերատար ու ընտրող լինելուն, դու անտեսում ես բոլոր տագնապային նշանները ու ցատկ ես անում դեպի նոր հարաբերություններ նրանց հետ, ովքեր չարժեն, որ դու ժամանակ վատնես նրանց վրա։

  1. Դու այլ մարդու պատասխանատու ես դարձնում քո երջանկության համար։

Փոխանակ դու ինքդ ապրես երջանիկ կյանքով ու ինչ-որ մեկին էլ հրավիրես միանալ քեզ, դու փնտրում ես նրան, ով քո կյանքն արժեքավոր կդարձնի։ Եվ դա մեծ խնդիր է։ Ոչ ոք չի կարող քեզ երջանիկ դարձնել, միայն դու ինքդ կարող ես դա անել։ Եթե դու ինքդ դժբախտ ես, ապա ով էլ որ գա, դու իսկապես երջանիկ չես լինելու, քանի որ ամենաքիչը դու անընդհատ կմտահոգվես այն մասին, որ նա կարող է հեռանալ։

  1. Դու դեռ չես հաղթահարել ամուսնալուծությունն ու անընդհատ մտածում ես նրա մասին։

Քո հոգու վերքերը դեռ թարմ են, թեպետ միգուցե անցել է արդեն մի քանի տարի։ Դու ոչինչ չես կարող անել ինքդ քեզ հետ, բայց կրկին ու կրկին պտտում ես անցյալը։ Դու ապրում ես ուրվականի հետ, և ոչ ոք չի ցանկանա ապրել քեզ հետ այդ աշխարհում, որում դու չես կարող բաց թողնել անցյալը։

  1. Դու բացասաբար ես տրամադրված։

Դու երբեք ոչ ոքի չես հանդիպի։ Լավ տղամարդիկ արդեն չկան։ Բոլորն են դավաճանում։ Քո բացասական տրամադրվածությունը վանում է այն լավ տղամարդկանց, որոնք դեռ մնացել են։ Դու միանգամից ենթադրում ես վատագույնը ու գրավում ես դեպի քեզ այդ վատագույնը։

  1. Դու համարում ես, որ բոլոր տղամարդիկ այնպիսին են, ինչպիսին քո նախկինն էր։

Դու մտածում ես, որ նրանք բոլորն էլ միատեսակ են, դու վստահ չես քեզ վրա ու այն հարաբերությունների վրա, որոնք կարող են լինել՝ անընդհատ ենթադրելով, որ նա քեզ կդավաճանի։ Բայց դա այդպես չէ։ Եթե դու դեռ ամոքում ես քո հին վերքերը, պետք է ապաքինվել դրանցից՝ նախքան ինչ-որ մի նոր մարդու ազնվորեն հնարավորություն տալը։

  1. Դու հանդիպում ես միևնույն տիպաժի հետ։

Եթե դու ամուսնացած ես եղել ինքնասիրահարված մեկի հետ, դու շարունակում ես հանդիպել նրա հետ։ Դու շարունակում ես գործել միևնույն ալգորիթմով՝ ընտրելով միևնույն տեսակի մարդկանց։ Խնդիրը քո մեջ է, և քանի դեռ դու այն չես ուղղել, դու կշարունակես գրավել միևնույն տեսակի մարդկանց։

  1. Դու շատ ցածր ինքնագնահատական ունես։

Դու կասկածներ ունես քո արժեքի մեջ։ Դու ինքդ քեզ չես հավատում։ Դու չես մտածում, որ ինչ-որ մեկը կարող է սիրել քեզ։ Եվ դա չի էլ լինելու, քանի որ դու չես կարող ոչ ոքի ցույց տալ, թե ինչու պետք է քեզ սիրեն, ո՞ր արժանիքների համար, քանզի դու ինքդ քեզ չես սիրում։

  1. Դու ջանքեր չես գործադրում։

Դու վախենում ես։ Դու արդարացումներ ես գտնում, թե ինչու դու դեռ ոչ ոքի չես հանդիպել, երբ իրականում դու վախենում ես կրկին անհաջողության մատնվել։ Քանի դեռ դու դա չես հաղթահարել, դու երբեք նոր սեր չես գտնի։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը