Բաղադրիչներ
- Դդում – 1 կգ
- Շաքարավազ – 1 կգ
- Ջուր – 400 մլ
- Վանիլին՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Մաքրած դդումը կտրատել խորանարդաձև և 5 րոպե թողնել եռացրած ջրի մեջ:
- Դրանից հետո դդումի վրա լցնել եռացրած օշարակը և թողնել ամբողջ գիշեր:
- Առավոտյան եփել 20-30 րոպե և թողնել մի քանի ժամ:
- Հետո եփել մինչև պատրաստ լինելը:
- Վերջում ավելացնել վանիլինը:
- Տաք վիճակում լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը