Հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը պատրաստ է նկարահանվել լեգենդար ռեժիսոր Գեորգի Դանելիայի ֆիլմում։ Մարտիրոսյանն իր պատրաստակամության մասին հայտնել է Instagram սոցիալական ցանցում։
«Միմինո 2։ Մի օր մեծն Դանելիան կորոշի նկարել երկրորդ մասը, իսկ ինչ–որ մեկն արդեն պատրաստ է փորձերին», – գրել է Մարտիրոսյանը։
Լուսանկարում Գարիկը կանգնած է օդաչուի հագուստով։ Երկրպագուները գնահատել են Comedy Club–ի ռեզիդենտի հումորը։ Շատերը նույնիսկ փորձել են սրամտությամբ գերազանցել նրան։
«Միմինոն չի կարող երկրորդ մաս ունենալ, սա ձեզ համար Դիլիջանի ջուրը չէ, որը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում», – գրել է ajax_great–ը։
«Լեո Մարտիրոսյանը «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի փորձերում», – նշել է grolegig–ը։
«Միմինոյի և Լարիսա Իվանովնայի որդի՞ն», – կատակել է katysha_schastie–ն։
«Եթե ակնոցը չլիներ, չէի ճանաչի Խառլամովին», – գրել է denis_rogow–ն։
«Միմինոն» խորհրդային կատակերգական ֆիլմ է, որի ռեժիսորն է Գեորգի Դանելիան։
View this post on InstagramМимино-2. Когда-нибудь великий Данелия задумает снять вторую часть, а кое-кто к пробам уже готов!?
A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on Nov 19, 2018 at 1:21pm PST