10 հիմնավոր պատճառ ամենօրյա գրառումներ կատարելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 հիմնավոր պատճառ ամենօրյա գրառումներ կատարելու համար

Սթրեսները հանձնեք թղթին

Սեփական մտքերի արտահայտումը գրչի միջոցով, յուրօրինակ թերապիա է: Խնդիրները, մտքերը և հիշողությունները լցնում են ձեր գիտակցությունը: «Դուրս թափեք» կուտակվածը, բոլոր խնդիրները դրեք պրես-պապյեին. թուղթը ամեն ինչ կտանի:

Մաքրեք գիտակցությունը

Մտքին եկածը գրանցելով, կարող եք տեղ բացել նոր մտքերի համար: Բացի դրանից, անկանոն մտքերը թղթի վրա ավելի հեշտ է կանոնավորել:

Կատարելագործեք գրավոր խոսքը

Ամենօրյա գրառումները-ամենօրյա պարապմունք է: Ինչքան հաճախ եք գրում, այնքան ճիշտ եք սկսում արտահայտել մտքերը:

content_1__econet_ru

Վաստակեք

Գրողի աշխատանքը այսօր պահանջարկ ունի, իսկ լրագրողինը՝ ավելի: Նոր ռեստորան եք գնացել, գրանցեք ձեր տպավորությունները և պատրաստի նյութը փոխանցեք տեղական թերթերից մեկին: Հնարավոր է այդ գործը ձեզ դուր գա և շարունակեք զբաղվել դրանով:

Լարեք ուշադրությունը

Ամբողջ օրը սոցցանցերում անցկացնելու փոխարեն, փորձեք մի քանի գրավոր գրառում կատարել: Երեկոյան դրանք կարող եք փոքր թեզի վերածել, իսկ եթե կարիք լինի նույնիսկ կտեղադրեք ձեր բլոգում:

Բարելավեք հաղորդակցման հմտությունները

Գրավոր խոսքը բանավոր խոսքն է զարգացնում: Լեզվական միջոցները հակված են պարզեցման. ինտերնետը հակիրճություն է պահանջում և մենք նկատում ենք, որ հաճախ դժվարանում ենք բարձր արտաբերել այն ինչ մտածում ենք: Օրագիրը օգնում է խուսափել թոթովախոսությունից՝ կցկտուր խոսելուց:

Գիտակցեք, թե ի՞նչ եք ուզում

Շատ մարդիկ տառապում են ներքին աններդաշնակությունից: Նրանց չի հաջողվում իմանալ, թե կյանքում ինչ են ուզում: Գրառումները հնարանորություն են տալիս վերադառնալ հին մտքերին, վերարժևորել նպատակներն ու ծրագրերը, հասկանալ, որ ուղղությամբ շարժվել առաջ:

Զարգացրեք վերլուծական մտածողությունը

Երբ մտքերը հանձնում եք թղթին, ստիպված ինչ-որ ձև եք տալիս դրանց: Սովորում եք կառուցել պատմողական գիծը և եզրակացությամբ ավարտել պատմվածքը: Հենց դա էլ սովորեցնում է ձեզ վերլուծել իրավիճակը և հետո գործել:

content_12__econet_ru

Քաղաքակրթությունից հանգստացեք

Տեխնոլոգիաների դարը աննկարագրելի հոգնեցնում է: Այն ամենը, ինչ հնարավոր է անել համակարգչով, մենք փորձում ենք անել համակարգչով: Փորձում ենք ազատագրվել տեխնոլոգիական նվաճումների միջոցով, իսկ շփումը այնպիսի մոռացված իրերի հետ, ինչպիսիք են թուղթը և գրիչը, օգնում է կանգ առնել, հանգստանալ, կյանքը դարձնել իրական:

content_man-wrote__econet_ru

Ծանոթացեք ձեզ հետ

Ժամանակներն արագ փոխվում են և մենք էլ դրանց հետ: 2 ամիս հետո, դուք չեք հիշի այն վախերը, կասկածները, համոզմունքները, որոնք այս պահին արդիական են ձեզ համար: Չեք հիշի, եթե չկարդաք ձեր գրառումները:

Մենք հաճախ կրկնում ենք. «Սա ինձ բնորոշ չէ», «Ես երբեք այդպես չեմ վարվի», «Իմ մտքով չէր էլ անցնի»:

Իրականում, ձեր օրագիրը առաջինը կօգնի ճանաչել ինքներդ ձեզ: Գործողությունների դրդապատճառները, ենթադրյալ նպատակները, էվոլյուցիոն գաղափարները, այս ամենը ձեր անգնահատելի փորձն են, սխալների հավաքածուն, որից դուք դասեր եք քաղում:

econet.ru