«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմի

ԱՄՆ–ում նշում են Գոհաբանության օրը։ Երգչուհի Էմմին Ինստագրամի իր էջում ծնողների` երգչուհի Նադեժդա Սարգսյանի և քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել.

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց։ Այսօր, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ են, ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ միայն հոգեպես։ Երբևիցե չեմ դադարի ասել ծնողներիս շնորհակալություն, որ ինձ կյանք են տվել։ Շնորհակալ եմ, որ սովորեցրել եք ընդունել կյանքն իր լավ և վատ կողմերով։ Ապրել, և չփոխվել։ Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը։ Բոլորիդ կենացը»։