
«Վիճակախոսություն» հաղորդաշարի հեղինակ Հրանտ Միքայելյանը սեփական մեթոդաբանությամբ հաշվարկել է, որ Հայաստանում իրականում բնակվում է 2 766 400 մարդ: Այս թիվը պաշտոնական վիճակագրությունից տարբերվում է մոտ 200 հազարով: Ինչպե՞ս է հաշվարկվել այս թիվը, ինչպիսի՞ն է բնակչության թվի դինամիկան վերջին տասնամյակում և ինչու՞ է սխալ հաջորդ մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերին: