Բռնի ուժով բերման ենթարկեցին իմիջ ստուդիո. Տիկին Զոհրաբյանը կատակում է իր իմիջի փոփոխության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բռնի ուժով բերման ենթարկեցին իմիջ ստուդիո. Տիկին Զոհրաբյանը կատակում է իր իմիջի փոփոխության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կտրուկ փոխել է իմիջը: Ֆեյսբուքյան օգտատերերը հատկապես երեկ ակտիվ քննարկում էին տիկին Զոհրաբյանի արտաքին տեսքը՝ հիմնականում դրական արտահայտվելով փոփոխությունների մասին:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ վերջին ժամանակներում անընդհատ մտածում էր մազերի գույնի և սանրվածքի փոփոխության մասին. «Քանի որ շատ պահպանողական եմ, համարձակություն չունեի նման բան անելու: Իմ շատ սիրելի ընկեր Հռիփսիմե Առաքելյանը, ով նաև մեր կուսակցության կողմից ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է, երեկ բռնի ուժով բերման ենթարկեց իմիջ ստուդիո, և գրեթե բռնի ուժով փոխեցին իմ սանրվածքը, որն ինձ համար ամենապահպանողական հատվածներից էր»:

Մեզ հետ զրույցում տիկին Զոհրաբյանը նշեց նաև, որ իր ոճի փոփոխությունը կապ չունի ընտրություններում ձայներ ստանալու հետ. «Դա բացարձակապես կապ չունի ընտրարշավի հետ, ընդամենը մի փոքր պոզիտիվ և գեղեցիկ փոփոխություն է, որը շատ դրական տրամադրություն փոխանցեց շատերին: Ուրախ եմ, որ դա դուր է եկել շատերին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային մամուլն ու տարբեր պարբերականներ են անդրադարձել այդ փոփոխությանը»:

Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ իր ոճի փոփոխության արդյունքում դրական տրամադրություն փոխանցվեց շատերին, որի համար անձնապես շատ ուրախ է:

Օֆելի Իսրայելյան

analitik.am