Բաղադրիչներ
- Ալյուր – 260 գ
- Կարագ – 225 գ
- Աղ – 1/4 թ/գ
- Շաքարի փոշի – 60 գ
- Վանիլին – 4 գ
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ մաղել ալյուրը աղի հետ:
- Մեկ այլ թասի մեջ լավ հարել կարագը:
- Կարագի մեջ ավելացնել շաքարի փոշին և վանիլինը:
- Իրար խառնել կարագային և չոր խառնուրդները: Լավ խառնել և 15 րոպեով ուղարկել սառնարան:
- Այդ ընթացքում ջեռոցը տաքացնել մինչև 150 աստիճան:
- Խմորից թխվածքաբլիթներ ձևավորել, շարել տապակին՝ իրարից 2 սմ հեռավորության վրա: Թխել ջեռոցում մոտ 20-30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը