Ռուբեն Շուխյանի գրառումը. «Ուշագրավ փաստ. պարզվում է, ժամանակին «Շունն ու Կատուն» մանկական օպերա է գրված եղել (հավանաբար՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հիման վրա), որի հեղինակներն են հանդիսացել Ս. Մուրադյանը և Վ. Չիլխաչոյանը:
Ահա այս մեկդարյա վաղեմության ազդագրին գրված է՝ «երրորդ անգամ հայկական բեմի վրա կդրվի ուրախ մանկական օպերա», ի դեպ՝ այս ներկայացումը տեղի է ունեցել Բաքվում: Հետաքրքիր է՝ մեր երաժշտագետները տեղյա՞կ են այս մանկական օպերայի գոյության մասին և արդյո՞ք այն նոտագրված պահպանվել է ինչ-որ տեղ:
Ազդագրի բնագիրը պահվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում»: