Գոռ Վարդանյանը այդպես էլ ժամանակ չգտավ պարզաբանելու, թե ինչու են իր ֆիլմերը հագեցած պոռնոգրաֆիկ կադրերով, ծեծ ու ջարդով, լկտի կադրերով, մերկապարուհիներով ու ոչ հայեցի բառապաշարով. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գոռ Վարդանյանը այդպես էլ ժամանակ չգտավ պարզաբանելու, թե ինչու են իր ֆիլմերը հագեցած պոռնոգրաֆիկ կադրերով, ծեծ ու ջարդով, լկտի կադրերով, մերկապարուհիներով ու ոչ հայեցի բառապաշարով. life.panorama.am

Դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի նոր՝ «Կոռուպցիա» ֆիլմաշարը հայտնվել է քննադատությունների կենտրոնում: Վերջին տարիներին նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերն էլ արժանանում են բուռն քննարկումների և քննադատությունների, մատնանշելով, որ դրանք հագեցած են պոռնոգրաֆիկ կադրերով, ծեծ ու ջարդով, լկտի կադրերով, մերկապարուհիներով ու ոչ հայեցի բառապաշարով: Գոռին քննադատող նյութում նշվում է նաև՝ «Ինչպես միշտ, մեր շուստրի ախպեր Գոռն իրա ֆիլմի սաղ դերասաններին տալիս ա ամենավատ դերերը, իսկ իրան, դե պարզ ա, չէ՞, ֆիլմի մաչո ա ներկայացնում, որ ինքը ֆիլմի տղեն ա ու սաղին վերջում փրկելուա: Բայց, ասենք, պարզ ա, չէ՞, որ յուրաքանչյուր ֆիլմ նրա գլուխգործոցն է, նրա գաղափարը: Գոռն ամեն հարցազրույցում ասում ա, թե բա՝ ես ֆիլմ եմ նկարահանում մեր իրականության մասին։ Հա, հասկացանք, Գոռ ջան, հասկացանք, էդ փողերը, որ դու ես ծախսում իբր մեզ մեր իրականությունը ցույց տալու համար, կարծում եմ՝ կարաս ավելի հետաքրքիր ու արժեքավոր ֆիլմի վրա ծախսես: Հետո գոնե երեխեքիդ ցույց տալու բան ունենաս, ասես՝ ձեր պապան իրա կյանքում այ սենց արժեքավոր բան ա արել: Մարդիկ առաջ են գնում, բայց մեր ախպեր Գոռը մնում ա իրա տեղում և շարունակում թունավորել հասարակությանն իր ստեղծած տխմարությամբ»:

Թեմայի շուրջ խոսելու, ինչպես նաև իր արտադրության ֆիլմերի մասին զրուցելու նպատակով Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ, ով, սակայն, երկու օր շարունակ մեր անդադար զանգերին պատասխանեց՝ «Այս պահին հարմար չէ, կես ժամից զանգեք»:

Սկզբում նա նշեց, որ ժողովի է, ապա պարապմունքի, իսկ ավելի ուշ բացատրեց, որ տեղը հարմար չէ, բոլոր դեպքերում խնդրելով ավելի ուշ զանգել, իսկ իր մատնանշած ժամանակին զանգելուց հետո Գոռը այլևս մեր զանգերին չպատասխանեց՝ այդպես էլ համառորեն խուսափելով իր անձին հնչած քննադատություններին մեկնաբանություն տալ:

life.panorama.am