
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Գիտեի՞ք, որ Երևանում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հավաքական պատկերը ներկայացնող հարթաքանդակ կա, որը տեղադրված է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի պատվանդանին: Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, բրոնզ, 2003 թվական, Մարշալ Բաղրամյանի պողոտա: Տեղեկացնենք, որ Հովհաննես Բաղրամյանը մասնակցել է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտին»: