Երկարատև և լարված աշխատանքը բացասաբար է ազդում ֆրանսիացիների և ֆրանսուհիների հոգեկան վիճակի վրա: Սա է այն հետազոտության գլխավոր եզրակացությունը, որը կատարել է Պիեռ Դեկերի ֆոնդը (մասնագիտացած Է հոգեկան առողջության հարցերի ուսումնասիրման բնագավառում)՝ Ipsos սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի և Մշակույթի և առևտրի ոլորտի աշխատողների ազգային միավորման(Cnam) փորձագետների աջակցությամբ: Դրա հրապարակման մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Le Parisien թերթը:
Հետազոտությունը նշել է, որ աշխատանքով պայմանավորված հոգեկան հիվանդություններին ավելի մեծ չափով ենթակա են կանայք (26 տոկոս), քան տղամարդիկ (19 տոկոս): Նաև այս միտումն զգալիորեն ավելի խիստ է դրսևորվում շաբաթական 50 ժամից ավելի աշխատող մարդկանց մոտ. դրանից ավելի քիչ աշխատողների հետ հարաբերակցությունը կազմում է 35 տոկոս առ 21 տոկոս:
Աշխատանքն ավելի ուժեղ բացասական ներգործություն է ունենում նաև այն մարդկանց վրա, ովքեր մշտական աշխատատեղ չունեն (հարաբերակցությունը 33 տոկոս առ 22 տոկոս): Նաև բացասական գոտում են գտնվում ոչ մեծ աշխատավարձ՝ տարեկան 15 հազար եվրոյից պակաս ստացող մարդիկ (30 տոկոս):
Ինչպես պարզվել է, աշխատողների հոգեկան առողջության վրա զգալիորեն ազդում է նաև նրանց կողմից իրենց աշխատանքի օգտակարության ընկալումը, ինչպես նաև փոխհարաբերությունները կոլեկտիվում, պետերի վերաբերմունքը ստորադրյալների նկատմամբ: