Sony Pictures կինոընկերությունը մտադիր է անիմացիոն ֆիլմ նկարահանել Սարդ-կնոջ մասին: Ինչպես հայտնել է Deadline Hollywood պորտալը, կինոնկարը նվիրվելու է երեք սերնդի կանանց, որոնք օժտված են գերուժերով:
Պորտալի տեղեկատվության համաձայն, այդ հերոսներից մեկը կարող է դառնալ Գվեն Սթեյսին կամ Գվեն-Սարդը՝ գործող անձ Marvel-ի աշխարհից: Ֆիլմի սցենարը կգրի Բեք Սմիթը, որպես պրոդյուսեր հանդես կգա Էմի Պասկալը:
Ինչպես սպասվում է, կինոնկարին կմասնակցեն Ավի Արադը, Ֆիլ Լորդը, Քրիստոֆեր Միլլերը եւ Քրիստինա Սթեյնբերգը: Սարդ-մարդը (իսկական անունը՝ Փիթեր Փարքեր) կոմիքսների հեղինակ Սթեն Լիի կողմից ստեղծված հերոսներից է:
Գերհերոսի արկածներն ընկել են մի քանի ֆիլմերի հիմքում: