«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Դանիելյանը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Դանիելյանը. life.tert.am

Հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 3-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվել է «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթը, որին Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում: Այս տարի Հայաստանի ներկայացուցիչը մասնագիտությամբ հոգեբան, 23-ամյա Սոնա Դանիելյանն էր, որը, սակայն առանց մրցանակի է վերադարձել:

Մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը Tert.am Life-ին պատմել է, թե ինչու Հայաստանին չի հաջողվել որևէ մրցութային տեղ զբաղեցնել, ինչպես նաև խոսել մեր մասնակցի ստացած նոր առաջարկների մասին:

«Միսս Երկիրը» դասվում է աշխարհի հայտնի չորս գեղեցկության մրցույթների՝ «Միսս Տիեզերքի», «Միսս Աշխարհի» ու «Միսս Ինթերնեյշնլի» շարքում և անցկացվում է ՄԱԿ_ի հովանու ներքո:  Այս տարի մրցույթին մասնակցել են աղջիկներ աշխարհի 90 երկրից: Նրանցից ընտրվել են 18-ը, որոնց մեջ չի ընդգրկվել Հայաստանի ներկայացուցիչը, այնուհետև ձևավորվել է լավագույն հնգյակը և եզրափակչում հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչը:

Ամբողջությամբ՝ life.tert.am