Իտալացի վարպետ Ջովանի Գվադանինիի (1711 – 1786) պատրաստած թավջութակը, որը պատկանում Էր ռուսաստանցի երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին (1927 – 2007), նոյեմբերի 28-ի երեկոյան 1,93 միլիոն ֆունտ ստեռլինգով (2,48 միլիոն դոլարով) Լոնդոնում վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում: Ինչպես նշված Է աճուրդային տան կայքում, այն դարձել Է ամենաթանկ լոտը Ռոստրոպովիչի եւ նրա կնոջ՝ Գալինա Վիշնեւսկայայի (1926 – 2012) իրերի աճուրդում:
1783 թվականին Թուրինում Անտոնիո Ստրադիվարիուսի աշակերտի պատրաստած երաժշտական գործիքը երաժիշտը ձեռք Էր բերել 2000 թվականին: Ռոստրոպովիչի հավաքածուից եւս մեկ թավջութակ, որը 1741 թվականին պատրաստել Է վենետիկցի ջութակի վարպետ Սանտո Սերաֆինը, աճուրդով վաճառվել Է 610 հազար ֆունտ ստեռլինգով (782 հազար դոլարով):
45 հազար ֆունտ ստեռլինգով (57,8 հազար դոլարով) վաճառվել Է Ավստրիայի BՓsendorfer ֆիրմայի դաշնամուրը, որի առջեւ նստել Է ոչ միայն վարպետն ինքը, այլեւ երաժիշտներ Անրի Դյուտիյեն, Վիտոլդ Լյուտոսլավսկին, Ալֆրեդ Շնիտկեն. Արթուր Ռուբինշտեյնը: Ընդամենը հավաքորդներին առաջարկվել Է 300-ից ավելի լոտ: Հավաքածուն, որի վաճառքից հասույթը գերազանցել Է 4 միլիոն ֆունտ ստեռլինգը (5,1 միլիոն դոլարը), աճուրդի Էին դրել Ռոստրոպովիչի եւ Վիշնեւսկայայի դուստրերը՝ Ելենա եւ Օլգա Ռոստրոպովիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: